08.01.2014|
10:54
Սյորեն Կյերկեգորի կարիերան ծավալվել է տասներկու տարվա ընթացքում՝ որպես մի եզակի, բուռն, իր առաջընթացի մեջ ամեն վայրկյան անողոքելիորեն պատճառաբանված մի դրամա: Նրա առաջին նշանակալից երկը՝ «Այլընտրանքը», տպագրվեց 1843թ., երբ երեսուն տարեկան էր, և մեծ հաջողություն ունեցավ: Բայց այնուհետև, երբ նրա գրքերը լույս տեսան արագացված հաջորդականությամբ՝ տարին երեք-չորսը, և հնարա¬վորություն ստեղծվեց, որ նրան ավելի լավ ճանաչեն, ապա հասարակությունը զարհուրած մի կողմ քաշվեց: